Թուրքիայի նախագահը գնահատանքի խոսքեր է ուղղել Սիոնիստական ​​ռեժիմի նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i170840-Թուրքիայի_նախագահը_գնահատանքի_խոսքեր_է_ուղղել_Սիոնիստական_ռեժիմի_նախագահին
Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի ակտիվ դերակատարությունն Անկարայի հետ Թել Ավիվի հարաբերությունների զարգացման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 03:30 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը գնահատանքի խոսքեր է ուղղել Սիոնիստական ​​ռեժիմի նախագահին

Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի ակտիվ դերակատարությունն Անկարայի հետ Թել Ավիվի հարաբերությունների զարգացման գործում։

Հույս ունենալով պայքարել իր կառավարության առջև ծառացած խնդիրների հետ, մնալ իշխանության ղեկին ու հաղթել իր հակառակորդներին, անտեսելով Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնսիտական ռեժիմի իրականացրած հանցագործությունները, Էրդողանը շարունակում է խորհրդակցություններն այդ ռեժիմի հետ:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդմամբ՝   Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Եգիպտոսի հետ քաղաքական երկխոսության, ինչպիսին տեղի էունենում Իսրայելի հետ: Նա նշել է, որ Իցհակ Հերցոգն ակտիվ դերակատարություն է ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններին ընդլայնմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցում:

Միևնույն ժամանակ, ռամազան սրբազան ամսվա ընթացքում և Ղոդսի համաշխպարհային օրն  Անկարայում և Ստամբուլում կայացել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտել են Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի զինվորների հանցագործությունները: