Չավուշօղլուն պնդել է, թե հայ-թուրքական սահմանը ճշգրտելու համաձայնություն կա
Մայիս 02, 2022 14:32 Asia/Tehran
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ եւ թուրք բանագնացների առաջիկա հանդիպման մասին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե հանդիպման ընթացքում խոսելու են առաջիկայում արվելիք քայլերի մասին։ Չավուշօղլուն պնդել է, թե հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման մասին։
Նա հիշեցրել է որ օրինակ Ադրբեջանի դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է ձեռք բերվել։
Պիտակ