Թուրքիայում հարգել են իրանցի հայտնի բանաստեղծների հիշատակը
Մայիս 03, 2022 02:44 Asia/Tehran
Թուրքիայի Էրզրումի համալսարանում տեղի է ունեցել իրանցի հայտնի բանաստեղծներ Սաադիի և Ռումիի հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպվել էր Թուրքիայում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով: Արարողությանը ներկա էին նախագահն ու Էրզրումի համալսարանի պարսկերեն լեզվի ու գրականության ֆակուլտետի 170 ուսանողներ։
Միջոցառման ժամանակ պարսկական գրականության գիտաշխատող, ուսուցիչ Սուգալ Մաշայեխին պարգևատրվել է թուրքական գրականության պատվո մեդալով։
Ներկայումս Թուրքիահի համալսարաններում, պարսից լեզվի ու գրականության դասավանդման ոլորտում աշխատում են շուրջ 1500 իրանցի գիտնականներ:
Պիտակ