Ադրբեջանը փակել է օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար
https://parstoday.ir/hy/news/world-i171064-Ադրբեջանը_փակել_է_օդային_տարածքը_ռուսական_ռազմական_ինքնաթիռների_համար
Ադրբեջանի որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ այդ երկրի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 08:21 Asia/Tehran
  • Ադրբեջանը փակել է օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Ադրբեջանի որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ այդ երկրի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար։

Fars News գործակալության փոխանցմամբ, «Ադրբեջանական թայմս» թերթը գրել է, որ հետևելով Թուրքիային՝ Ադրբեջանի Հանրապետությունը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Այս քայլը նպատակ ունի խոչընդոտել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական բեռնների փոխադրմանը:

Առայժմ Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները դեռևս պաշտոնական մակարդակով չեն մեկնաբանել այս լուրերը: 

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար Հայաստանի հետ վերջին պատերազմում Ռուսաստանը Հայաստան զենք է ուղարկել Ղազախստանի և Թուրքմենստանի միջոցով։