Ֆիլիպինների նոր նախագահը խոստացել է վերականգնել մահապատիժը
Մայիս 16, 2016 12:48 Asia/Tehran
Անցյալ շաբաթ ընտրված Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է վերականգնել մահապատիժը եւ երկրի անվտանգության ուժերին թույլատրել կրակ արձակել անհնազանդության դեպքում։
Սա երկրի նոր նախագահի առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ։ Նա արդեն հայտարարել էր ալկոհոլի եւ ծխելու վրա արգելք սահմանելու, ինչպես նաեւ երկրում երեխաների համար պարեկային ժամ մտցնելու մասին։
Ֆիլիպինները մահապատիժը չեղարկել էր 2016-ին։ Դուտերտեի խոսքով՝ նա երկրի կոնգրեսից կպահանջի վերականգնել կախաղանի միջոցով իրականացվող մահապատիժը, հայտնում է Gazeta-ն։
Բացի այդ, անվտանգության ուժերը կալանքին դիմադրելու դեպքում կրակ բացելու թույլտվություն կստանան։
Պիտակ