Ղազախստանում կկառուցվի թուրքական արտադրության ԱԹՍ-ների գործարան
Թուրքիան Ղազախստանում անօդաչու սարքերի գործարան է կառուցում:
Մինչ թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի առաքումը պատերազմից տուժած երկրներ լայնածավալ քննադատության է արժանացել այլ երկրների կողմից, Անկարան որոշել է նմանատիպ անօդաչու սարքերի համատեղ արտադրություն հիմնել Ղազախստանում:
Վերջերս ղազախական պատվիրակության Անկարա կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերության և «Ղազախստան Ինժեներինգ»-ի միջև։
Գործարանում կմատուցվեն ն աև անօդաչու թռչող սարքերի սպասարկման և վերանորոգման ծառայություններ:
Այսպիսով, Ղազախստանը կլինի առաջին օտարերկրյա երկիրը, որը կսկսի թուրքական հարվածային անօդաչուների արտադրությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio