Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարիքն ունի
Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ Անկարան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից և ռուսական գազից:
Ինչպես հաղորդում է «Շաֆաղնա» լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր ասել է.«Ես չեմ պատրաստվում խզել հարաբերությունները Պուտինի կամ Զելենսկու հետ, Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից և ռուսական գազից»:
Էրդողանը մի կողմից, ըստ Արևմուտքի ցանկություններին դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և զենք է վաճառում ուկրաինացիներին, իսկ մյուս կողմից՝ փորձում է միջնորդի դերում հանդես գալ Մոսկվայի ու Կիևի միջեւ։
Որոշ դիտորդներ Էրդողանի վարած երկստանդարտ քաղաքականությունը համարում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նրա միջնորդության ձախողման պատճառը:
Չնայած Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումներին, մինչ այժմ այդ հանդիպումներից և բանակցություններից և ոչ մեկը չի արդյունավորվել: