Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպում
Շուշիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների յոթերորդ եռակողմ հանդիպումը։
Ելույթ ունենալով Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպման ժամանակ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քլիլիչը նշել է, որ վստահ է, որ Երևան-Բաքու հարաբերությունները շուտով կկարգավորվեն և տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն։
Ադրբեջանի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյդովը նույնպես հանդիպմանը հայտարարել է, որ կարծում է, որ շուտով Բաքվի ու Երեւանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն կարևոր է համարել երեք երկրների՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրերը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, տարածաշրջանային համագործակցության համար։
Հանդիպմանը մասնակցելուց հետո երեք երկրների պատվիրակություններն այցելել են Շուշիի պատմամշակութային հուշարձաններ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio