Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով
https://parstoday.ir/hy/news/world-i172958-Ադրբեջանը_Վրաստանը_և_Թուրքիան_կստեղծեն_համատեղ_խորհրդարանական_վեհաժողով
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2022 15:55 Asia/Tehran
  •  Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ կսկսենք աշխատանքները Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ: Դա մեր խորհրդարանական հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,-ասել է  Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։

tert.am