Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը կմեծացնեն բեռնափոխադրումների ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i17317-Ադրբեջանը_Ղազախստանն_ու_Վրաստանը_կմեծացնեն_բեռնափոխադրումների_ծավալը
Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը պայմանավորվել են մեծացնել բեռնափոխադրումների ծավալն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2016 09:34 Asia/Tehran
  • Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը կմեծացնեն բեռնափոխադրումների ծավալը

Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը պայմանավորվել են մեծացնել բեռնափոխադրումների ծավալն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ապրիլ ամսին երեք երկրների երկաթուղային գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել ADY Express, KTZ Express, Trans Caucasus terminals և ACSC Logistics ընկերությունների միջև տրանսպորտային կոնսորցիում ստեղծելու մասին: Երթուղին անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և այնուհետև Թուրքիայի ու Ուկրաինայի միջով դեպի Եվրոպա: Մայիսի 16-ին Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Ankakh.com

17/5/2016