Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ադրբեջանի Հանրապետության
https://parstoday.ir/hy/news/world-i173354-Թուրքիան_վերահաստատել_է_իր_դիրքորոշումը_ի_պաշտպանություն_Ադրբեջանի_Հանրապետության
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 12:56 Asia/Tehran
  • Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝  ի պաշտպանություն Ադրբեջանի Հանրապետության

Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը  շաբաթ օրն Անկարայում Ադրբեջանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Թուրքիան երբեք իր ճակատագիրն  իր հին դաշնակից Ադրբեջանից չի առանձնացրել»:

Օքթայը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ Բաքվի վերահսկողության մասին և այդ տարածքների նկատմամբ  Երևանի վերահսկողությունը շրջանը որակել որպես «օկուպացիա»:

Թուրքիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ռաշադ  Մամեդովն  անդրադառնալով 1991 թվականի հոկտեմբերի 18-ին անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի խնդիրներին ասել է.«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքերի գրավման ժամանակ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ստիպված եղան  լքել իրենց տները և  արտագաղթել»։

Մամեդովը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակը որակել է որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ հաղթանակ։