Ածխածնի երկօքսիդի մակարդակը համաշխարհային մթնոլորտում հասել է անդառնալի կետի. գիտնականներ
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ածխածնի երկօքսիդի (СО2) մակարդակը մթնոլորտում Տասմանիա կղզու Քեյփ-Գրիմ մետեոկայանի շրջանում հասել է 400 ppm-ի (400-ի 1 մլն մասնիկի հաշվով):
TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գիտական և կիրառական հետազոտությունների ավստրալական պետական միության (CSIRO) ներկայացուցիչ Փոլ Ֆրեյզերը:
Տասմանյան մետեոկայանի տվյալները հատուկ կարևոր նշանակություն ունեն, քանի որ այն գտնվում է հարավային կիսագնդում հիմնական արդյունաբերական շրջաններից մեծ հեռավորության վրա:
«Մեր գնահատականներով՝ հաջորդ տխուր սահմանը՝ 450 ppm-ը, կանցնի 17 տարի հետո,- հայտնել է Ֆրեյզերը:- Իհարկե, շատ ցանկալի է, որ նոր «ռեկորդը» չկայանա, բայց բացառիկ դժվար կլինի խուսափել դրանից: Կարծում եմ՝ մենք արդեն անցել ենք անվերադարձի կետը»: