ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i173532-ՌԴ_արտգործնախարար_Սերգեյ_Լավրովը_կայցելի_Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 16:00 Asia/Tehran
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու»-ն:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Լավրովը Թուրքիա կայցելի հունիսի 8-ին:

«ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ»,-ասել է նա։

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սև ծովով ցորենի մատակարարման «անվտանգության միջանցքի» ձևավորումը։

armenpress.am