Ռուսաստանը միջուկային զորավարժություն է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i173612-Ռուսաստանը_միջուկային_զորավարժություն_է_անցկացնում
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ռուսական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացնում մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 12:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը միջուկային զորավարժություն է անցկացնում

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ռուսական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացնում մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իվանովոյի մարզում միջուկային զորավարժությունների անցկացման մասին։

Ըստ հաղորդման՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Զորավարժություններին մասնակցում է Ռազմավարական հրթիռային ուժերի Տեյկովսկայայի ստորաբաժանումը, որին մասնակցում է մոտ 1000 զինվորական, ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա: Յարս ռազմավարական համալիրների ինքնավար կայանների մարտական ​​պարեկային երթուղիներում «ինտենսիվ մանևրային գործողություններ» են իրականացվում»։

Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրներ զենք, ֆինանսական և հետախուզական օգնություն տրամադրեցին Ուկրաինային՝ միաժամանակ ուժեղացնելով ճնշումը Ռուսաստանի վրա:

Հերքելով  Ուկրայինայում ռումբ օգտագործելու վերաբերյալ պնդումները, Մոսկվայի պաշտոնյաները նախազգուշացրել են ԱՄՆ-ին և նրա արևմտյան դաշնակիցներին, որ Ռուսաստանն իր ուժերին մարտական պատրաստվածության է բերել՝ հետ մղելու  Ռուսաստանի միջուկային կարողության նկատմամբ ցանկացած հնարավոր ոտնձգություն: