ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անունը
https://parstoday.ir/hy/news/world-i173686-ՄԱԿ_ը_փոխել_է_Թուրքիայի_անունը
ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում,« Turkey-ն ( արտասանվում է Թըրքի) վերանվանվել է Türkiye»( արտասանվում է Թըրքիյե):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2022 13:24 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անունը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում,« Turkey-ն ( արտասանվում է Թըրքի) վերանվանվել է Türkiye»( արտասանվում է Թըրքիյե):

Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Թուրքիայի անունը փոխելու վերաբերյալ այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նամակն ուղարկվել էր  կազմակերպությանը: 

Դյուժարիկն ասել է.«Republic of Turkey-ն վերանվանվել է Republic of Türkiye:Փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմումն ստանալուց անմիջապես հետո։

Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը:

Մևլութ Չավուշօղլուն ասել է.«ՄԱԿ-ին ուղարկած նամակում մենք Թուրքիայի անունը կազմակերպության կողմից օգտագործվող օտար լեզուներում գրանցել ենք Türkiye»:

Անգլերենով և միջազգային շրջանակներում Թուրքիայի անվանումը գործածվել է որպես Turkey (արտասանվում է «Թըրքի» և անգլերեն նշանակում է հնդկահավ): 

Փոխվելով այդ երկրի անունն այսուհետ այն կոչվելու էTürkiye (արտասանվում է «Թըրքիե»):