Ուկրաինայի ԶՈւ-ն քիմիական նյութերով սադրանքների է նախապատրաստվում. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i173926-Ուկրաինայի_ԶՈւ_ն_քիմիական_նյութերով_սադրանքների_է_նախապատրաստվում._ՌԴ_ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ Սևերոդոնեցկի համար մղվող մարտերում կորցրել են անձնակազմի մինչև 90%-ը և հետ են քաշվում դեպի Լիսիչանսկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 17:01 Asia/Tehran
  • Ուկրաինայի ԶՈւ-ն քիմիական նյութերով սադրանքների է նախապատրաստվում. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ Սևերոդոնեցկի համար մղվող մարտերում կորցրել են անձնակազմի մինչև 90%-ը և հետ են քաշվում դեպի Լիսիչանսկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Ինչպես նշել է գեներալը, այժմ Կիևը հրամայել է Սևերոդոնեցկում ականապատել քիմիական նյութերով լցված 100 տոննայանոց տարաները։

Նա նշել է`«Կիևի ռեժիմը կարծում է, որ թունավոր քիմիական նյութերով այդ տարաների պայթեցումը իբրև թե թույլ կտա ժամանակավոր կանգնեցնել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների գրոհը` քիմիական թունավորման գոտի ստեղծելով»։

Միզինցևի խոսքով` ուկրաինական կողմին չի կանգնեցնում նույնիսկ այն փաստը, որ ահաբեկչության հետևանքով կարող են անմեղ խաղաղ քաղաքացիներ տուժել։

«Անմարդկային այս սադրանքն իրականացնելու դեպքում Կիևի իշխանությունները, մշակված սցենարի համաձայն, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում լայն տարածմամբ հոդվածներով մտադիր են մեղադրել ՌԴ ԶՈւ-ին տեխնածին էկոլոգիական աղետ ստեղծելու մեջ», -նշել է նա։

ՌԴ ՊՆ տվյալներով` Խարկովում ուկրաինական ստորաբաժանումները բնակելի տների բակերում են կահավորել հրետանային դիրքերը։

Սլավյանսկում Ուկրաինայի ուժայինները հանգրվանել են դպրոցներում, ուսումնարաններում, տեխնիկումներում և ինտերնատներում, իսկ համակցված կերերի գործարանում զրահատեխնիկա և սպառազինություն են տեղադրել։

Բացի այդ, ԴԺՀ-ի Դրուժկովկա քաղաքի № 1 դպրոցի շենքում ՈւԶՈւ-ի զինծառայողները կառավարման կետ են կահավորել, իսկ Սոբորնայա փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում ՀԿՌՀ են տեղակայել։ Միևնույն ժամանակ, բնակիչներին միտումնավոր չեն տարհանում։

Միզինցևն ասել է, որ ՈւԶՈւ-ն բնակելի թաղամասերից թիրախավորված գնդակոծում է ՌԴ ԶՈւ դիրքերը, սադրելով նրանց պատասխան կրակ բացել, որպեսզի անկանոն հարվածների հետևանքների պատասխանատվությունը բարդեն ՌԴ զինծառայողների վրա։

Ինչպես նշել է գեներալը, առանց Կիևի մասնակցության` մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետությունից ՌԴ տարածք է տարհանվել ավելի քան 20.1 հազար մարդ, այդ թվում մոտ 2.7 հազար երեխա։

Նա հավելել է, որ ՌԴ պետական սահմանը հատել է 238 հազար 968 միավոր անձնական ավտոտրանսպորտային միջոց, որից 3528-ը` անցած օրվա ընթացքում։

ՌԴ զինվորականներն ու փրկարարները ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ականազերծման աշխատանքների ընթացքում մոտ 2.8 հազար հա տարածք են ստուգել։ Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում ստուգվել է 75,53 հեկտար, ինչպես նաև 35 շենք, այդ թվում` սոցիալական նշանակություն ունեցող 13 օբյեկտ, մեկ կամուրջ և 9.64 կմ ճանապարհահատված։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։

armeniasputnik.am