Թուրքիայի գործընկերոջ հետ Շոյգուն քննարկել է Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i174086-Թուրքիայի_գործընկերոջ_հետ_Շոյգուն_քննարկել_է_Ուկրաինային_և_Սիրիային_առնչվող_հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 15:11 Asia/Tehran
  • Թուրքիայի գործընկերոջ հետ Շոյգուն քննարկել է Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մանրամասն քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության հարցը` կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկը դուրս բերելու խնդրի լուծման հետ։

Լավրովը Թուրքիայում կքննարկի Կիևի հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները

Նշվել է նաև Սիրիայի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը` ուղղված տարածաշրջանում երկարատև կայունություն պահպանելուն։

Այս հարցերի շուրջ ռուս–թուրքական շփումները շարունակական կլինեն։

armeniasputnik.am