Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i174146-Լավրովն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_Հայաստանի_եւ_Ադրբեջանի_հարաբերությունների_կարգավորման_հարցը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 11:35 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։

«Մենք քննարկեցինք Կովկասում «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այս հարցերում աջակցության համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար։

news.am