Ուգանդան հայտարարել է ոսկու խոշոր հանքավայրերի հայտնաբերման մասին
(last modified Wed, 08 Jun 2022 14:34:33 GMT )
Հունիս 08, 2022 19:04 Asia/Tehran
  • Ուգանդան հայտարարել է ոսկու խոշոր հանքավայրերի հայտնաբերման մասին

Ուգանդայում ոսկու մի քանի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Դեյլի մոնիտոր» թերթը՝ հղում անելով արեւելաաֆրիկյան երկրի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ ոսկու հիմնական հանքավայրերը հայտնաբերվել են երկրի արեւելքում՝ Բուսիա եւ Կարամոջա շրջաններում, ինչպես նաեւ կենտրոնում՝ Կասանդայում եւ արեւմուտքում՝ Բուշենում։ Ոսկի պարունակող ապարների ընդհանուր ծավալը երկրաբանները գնահատում են 31 միլիոն տոննա, իսկ վերականգնվող թանկարժեք մետաղը՝ 320 000 տոննա։ Ընթացիկ գներով դրա արդյունահանումից ակնկալվող ընդհանուր եկամուտը գնահատվում է մոտ 20 տրիլիոն դոլար։ Ակնկալվում է, որ Wagagai-ն այս տարվա վերջին կսկսի ոսկու արդյունահանումը եւ վերամշակումը Բուսիայում՝ պլանավորելով օրական արտադրել 5000 կգ ոսկու ձուլակտոր:

Փորձագետները կարծում են, որ Ուգանդայում ոսկու արդյունահանումից ստացված բյուջեի եկամուտները կգերազանցեն նավթի հանքերի շահագործումից ստացված եկամուտները, որոնք պետք է սկսվեն 2025 թվականին։

news.am