Ռուսաստան. Պատժամիջոցների նպատակը Եվրասիական հարաբերությունների խզումն է Մոսկվայի հետ
ՌԴ վարչապետը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների նպատակը եվրասիական երկրներին Ռուսաստանի հետ չհամագործակցելու սպառնալիքն է և Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը:
Հինգշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օրչուկը ասել է.<<Ռուսաստանի կառավարության և Կենտրոնական բանկի ջանքերով տնտեսական պատերազմը չընթացավ այն սկսողների պլանով, և Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է ակտիվ մնալ>>։
Չորեքշաբթի օրը Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի նավթագազային հատվածի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատելով Ռուսաստանի դեմ արևմտյան և եվրոպական երկրների կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցներն ասել է, որ Եվրոպայում կյանքի որակը վատանում է, և մարդիկ տառապում են տարբեր խնդիրներից, այդ թվում՝ գների աճից։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխարտգործնախարար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների պատճառով՝ Եվրամիությունը պայքարելու է Ռուսաստանին փոխարինող էներգիայի այլընտրանքային աղբյուր գտնելու համար։