Մոնաֆեղին խմբավորման անդամները Շվեդիայում հարձակվել են իրանական լրատվական խմբի վրա
Մոնաֆեղին խմբավորման անդամները Շվեդիայում հարձակվել են իրանական Press TV գործակալության լրատվական խմբի վրա, որը հաղորդում էր պատրաստում այդ երկրի մայրաքաղաք այս ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին պատմող՝ Ստոկհոլմում կայացած ցուցադրությունից:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Մենաֆեղին ահաբեկչական խմբավորումը տարբեր ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում զոհվել է Իրանի ավելի քան 17000 քաղաքացի։ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, աջակցում են այս խմբավորմանը։
Հինգշաբթի օրը, մի խումբ իրանցիներ, Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի գործով դատարանի վճռին սպասելու ընթացքում, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի դատարանի շենքի դիմաց կազմակերպել են Իրանում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նողկալի հանցագործությունների մասին պատմող լուսանկարների և փաստաթղթերի ցուցադրություն:
Չնայած ակցիան եղել է արտոնված, սակայն Մոնաֆեղին ահաբեկչական խմբավրման մի խումբ անդամներ, փորձել են դատարանի շենքի դիմացից հեռացնել ակցիայի կազմակերպիչներին, որպեսզի թույլ չտան ներկայացնել խմբավորման իրականացրած հանցագործությունները, որոնք չեն տարբերվում ԻԼԻՊ-ի հանցագործություններից:
Հարձակման ժամանակ, խմբավորման անդամները դաժան ծեծի են ենթարկել Press TV գործակալության լրագրողին և օպերատորին:
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է ուղարկել ցուցադրության վայր՝ տարածքում կարգուկանոն պահպանելու համար։