Գերմանիայում վրաերթի է ենթարկվել 14 աշակերտ
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Բեռլինում տեղի ունեցած վարերթի հետևանքով վիրավորվել է 14 աշակերտ, իսկ նրանց ուսուցիչը զոհվել է։
Աշակերտները Գերմանիայի Հեսսեն նահանգից էին: Բեռլինի ոստիկանությունը թվիթերյան հաղորդագրության մեջ հայտարարել է, որ նրանց ուղեկցող ուսուցիչը տեղում մահացել է:
Ըստ հաղորդագրության՝ վթարի ենթարկված ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև խոստովանական ցուցմունք։
Գերմանական Բիլդ թերթը մեջբերել է քննիչի խոսքերը. «Դա ամենևին էլ պատահական չէր, Այդ հանցագործությունն իրկանացրել է մի խելագար»։
Բեռլինի ոստիկանությունը Sky News-ին ասել է. «Մեքենան վարելու մեջ կասկածվող 29-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ունի Գերմանիայի ու Հայաստանի քաղաքացիություն»:
Ավելի վաղ, ոստիկանությունը հայտարարել էր, որ պարզ չէ հանցագործությունը միտումնավոր է իրականացվե՞լ, թե՝ ոչ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio