Խաղաղությունն առանց Ռուսաստանի կայուն ու հարատև չի լինի. Նարիշկին
https://parstoday.ir/hy/news/world-i174428-Խաղաղությունն_առանց_Ռուսաստանի_կայուն_ու_հարատև_չի_լինի._Նարիշկին
Ռուսաստանը անվտանգության միջազգային երաշխավոր է, առանց նրա խաղաղությունը չի կարող ամուր ու կայուն լինել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մեծ ձեռքբերումների երկիր․ #Россиюнеотменить» ցուցահանդեսի բացման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 17:29 Asia/Tehran
  • Խաղաղությունն առանց Ռուսաստանի կայուն ու հարատև չի լինի. Նարիշկին

Ռուսաստանը անվտանգության միջազգային երաշխավոր է, առանց նրա խաղաղությունը չի կարող ամուր ու կայուն լինել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մեծ ձեռքբերումների երկիր․ #Россиюнеотменить» ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Ռուսաստանն ավանդաբար անվտանգության ու կայունության միջազգային երաշխավորն է։ Ոչ մի խաղաղություն` գլոբալ կամ տարածաշրջանային, առանց Ռուսաստանի մասնակցության ո՛չ ամուր կարող է լինել, ո՛չ կայուն, ո՛չ էլ հարատև»,- ասել է նա։

Նարիշկինը վստահություն է հայտնել, որ Արևմուտքի տոտալիտար-լիբերալ ռեժիմների` Ռուսաստանին մերժելու ցանկացած փորձ միայն ցույց է տալիս նրանց մոլեռանդ հավատն առ այն, որ ամբողջ աշխարհը պտտվում է իրենց շուրջը և հնազանդվում իրենց ցանկություններին ու հրամաններին:

Ուկրաինան «թաքնված սակարկության» առարկա է դարձել

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով՝ անցյալի ամենապատասխանատու ժամանակահատվածներում Ռուսաստանը մարտահրավերներին պատասխանել է քաղաքացիական խիզախությամբ, ժողովրդի միասնականությամբ ու արարելու անվերապահ ձգտումով:

armeniasputnik.am