Թուրքիա մեկնող առաջին կոնտեյներային գնացքը ժամանել է Թեհրան
(last modified Sat, 18 Jun 2022 14:17:30 GMT )
Հունիս 18, 2022 18:47 Asia/Tehran
  • Թուրքիա մեկնող առաջին կոնտեյներային գնացքը ժամանել է Թեհրան

Իրանի և Ղազախստանի նախագահների հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Իրանից Թուրքիա մեկնող տարանցիկ կոնտեյներային գնացքը ժամանել է Թեհրանի երկաթուղային կայարան։

Ծծումբ փոխադրող առաջին կոնտեյներային գնացքը, Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղուց հետո, շաբաթ առավոտյան հասել է Գոլեստանի Ինչեբորունի երկաթուղային կայարան և այսօր երեկոյան հասել Թեհրանի երկաթուղային կայարան:

Գնացքի վագոնների թիվը 24 է, կոնտեյներինը՝ 48։

Սա առաջին անգամ է, երբ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երկաթուղային տարանցիկ գնացքը, որը տեղափոխում է Ղազախստանի ծծմբի կոնտեյներ, Ինչեբարունի  սահմանից մտել  է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս նախաձեռնությունն ուղղված է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան տարանցիկ միջանցքի (Kati) ակտիվացմանը և   բեռները Թուրքիա և Եվրոպա փոխադրմանը։