«Նրանք չեն կարող միջազգային հարցերում լռեցնել ՌԴ-ին». Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i175120-Նրանք_չեն_կարող_միջազգային_հարցերում_լռեցնել_ՌԴ_ին_._Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում ասել է, որ Կիեւին զենք մատակարարելով Միացյալ Նահանգները չի կարողանա Ռուսաստանին ստիպել`խաղալ իրենց կանոններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 14:32 Asia/Tehran
  • «Նրանք չեն կարող միջազգային հարցերում լռեցնել ՌԴ-ին». Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում ասել է, որ Կիեւին զենք մատակարարելով Միացյալ Նահանգները չի կարողանա Ռուսաստանին ստիպել`խաղալ իրենց կանոններով:

Պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե ինչի է փորձում հասնել ամերիկյան կողմը՝ Կիեւ զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկելով, ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ նպատակները երկար ժամանակ է ինչ հրապարակայնորեն քննարկվում են ԱՄՆ-ում:

«Նրանք հասնում են նրան, ինչը վաղուց էին հայտարարել՝ Ռուսաստանը պետք է իմանա իր տեղը, իրավունք չունենա միջազգային հարցերի վերաբերյալ իր ձայնը բարձրացել, Ռուսաստանը պետք է ենթարկվի ԱՄՆ-ի հորինած կանոններին։ Այսքանը: Կարծում եմ, նրանց համար միանգամայն պարզ է, որ դա նրանց չի հաջողվի»,- ասել է Լավրովը:

news.am