Բայդենի գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել համաշխարհային պատերազմով. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/world-i175278-Բայդենի_գործողություններն_Ուկրաինայում_կարող_են_ավարտվել_համաշխարհային_պատերազմով._Թրամփ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ այն, թե ինչպես Է երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործում Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրադրության պայմաններում, կարող Է ավարտվել համաշխարհային պատերազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2022 15:17 Asia/Tehran
  • Բայդենի գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել համաշխարհային պատերազմով. Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ այն, թե ինչպես Է երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործում Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրադրության պայմաններում, կարող Է ավարտվել համաշխարհային պատերազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը մեծ խնդիրներ ունի: Եվ մենք լուրջ վտանգի մեջ ենք այն բանի պատճառով, թե ինչ Է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ռուսաստանի հետ: Այն, թե ինչպես են նրանք (ԱՄՆ-ի վարչակազմը) գործում, կարող Է ավարտվել համաշխարհային պատերազմով: Նրանց արածը խելացնորություն Է»,-ասել Է Թրամփը Newsmax պորտալին տված հարցազրույցում:

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Բայդենը համապատասխանում Է ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին, Թրամփը հայտարարել Է, որ «իրադրությունը երկրում անհաջողություն Է կրում»՝ ի թիվս այլ բաների հիշեցնելով Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման հետ կապված իրադրության եւ երկրում գնաճի մասին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Էր, որ իր նախորդի եւ քաղաքական ընդդիմախոսի՝ Ջո Բայդենի «թուլությունն ու անձեռնհասությունը» հնարավոր են դարձրել ՌԴ հատուկ ռազմական գործողության սկսումն Ուկրաինայում, եւ որ իր վարչակազմի օրոք «նման բան հաստատ տեղի չԷր ունենա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am