Բաղայի. Իրանի Փասթորի ինստիտուտի ավերումը սպառնալիք է տարածաշրջանային առողջապահական անվտանգության համար
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X -ում հրապարակել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Փասթորի ինստիտուտին հասցված վնասի մասին Lancet բժշկական ամսագրում հրապարակված հոդվածից հատվածներ, նշելով, որ Իրանի Փասթորի ինստիտուտի ավերումը սպառնալիք է տարածաշրջանային առողջապահական անվտանգության համար։
Այս մասին հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին։
The Lancet-ի հոդվածում ասվում է. «Իրանի Փասթորի ինստիտուտն ավելի քան հարյուր տարի եղել է Իրանի առողջապահական համակարգի հիմնական հենասյուներից մեկը։ Այս ինստիտուտը հիմնարար դեր է խաղացել պատվաստանյութերի արտադրության և մշակման, լաբորատոր հետազոտությունների ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման և վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի, խոլերայի, կատաղության, կարմրուկի, տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի մոնիթորինգի գործում։ Այս կառույցին հասցված վնասը լուրջ և անմիջական սպառնալիք է հանրային առողջության համար։ Եվ խնդիրը չի սահմանափակվում միայն Իրանով և կարող է ազդել հանրային առողջության վրա ամբողջ տարածաշրջանում»։
Հոդվածում ասվում է․ «Մեկ դարից ավելի պատմություն ունեցող գիտական և առողջապահական կենտրոնի վրա հարձակումը պարզապես շենքի վրա հարձակում չէ։ Դա հարձակում է Իրանի ժողովրդի առողջության իրավունքի, գիտելիքներից օգտվելու իրավունքի և կյանքի իրավունքի վրա»։
The Lancet-ը գրել է. «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Փասթորի ինստիտուտի վրա հարձակումը պատերազմական հանցագործության հստակ օրինակ է, և դրա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն»։