Սաուդյան Արաբիայում մզկիթի պայթյունից մահացածների թիվը հասել է 4-ի
https://parstoday.ir/hy/news/world-i1753-Սաուդյան_Արաբիայում_մզկիթի_պայթյունից_մահացածների_թիվը_հասել_է_4_ի
Սաուդյան Արաբիայի ծայրամասային շրջաններից մեկի շիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 06:27 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում մզկիթի պայթյունից մահացածների թիվը հասել է 4-ի

Սաուդյան Արաբիայի ծայրամասային շրջաններից մեկի շիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ria Novosti-ն, 18 մարդ, այդ թվում` անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, ստացել են տարբեր վնասվածքներ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են հարձակման հետևանքով երեք զոհի և ոչ պակաս, քան 10 վիրավորների մասին:

Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչի տեղեկացմամբ` երկու մահապարտ փորձել է մուտք գործել Մահասին շրջանում գտնվող իմամ Ռեզայի մզկիթ հինգերորդ աղոթքի ժամանակ: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրանց կանգնեցնել, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն մզկիթի մուտքի մոտ: