Առաջին միջազգային բեռնատար գնացքը Չինաստանից մեկնել է Իրան
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յինչուանից բենռատար գնացքը մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ։
Հունիսի 20-ին գնացքը Չինաստանի Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յին Չուան հարավային կայարանից մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ: Գանցքը կանցնի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հորգոս լեռնանցքով, Ղազախստանի տարածքով և Կասպից ծովով:
Գնացքն ունի 51 ստանդարտ կոնտեյներ, որոնք կարող են տեղափոխել 3 միլիոն 60 հազար դոլար արժողությամբ 1400 տոննա բեռ: Նախատեսված է, որ գնացքը մոտ 20 օրում կհասնի Իրանի հյուսիսում գտնվող Անզալի նավահանգիստ։
Այս նոր երթուղին Յինչուան-Իրան միջև նախկին միջազգային երթուղու համեմատ 20 օրով նվազեցնում է ապրանքների փոխադրման համար պահանջվող ժամանակը և մեկ կոնտեյների համար: խնայում 897 դոլար կամ 6000 չինական յուան: