Առաջին միջազգային բեռնատար գնացքը Չինաստանից մեկնել է Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i175396-Առաջին_միջազգային_բեռնատար_գնացքը_Չինաստանից_մեկնել_է_Իրան
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յինչուանից բենռատար գնացքը մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 02:21 Asia/Tehran
  • Առաջին միջազգային բեռնատար գնացքը Չինաստանից մեկնել է Իրան

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յինչուանից բենռատար գնացքը մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ։

Հունիսի 20-ին գնացքը  Չինաստանի Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յին Չուան հարավային կայարանից մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ: Գանցքը կանցնի  Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հորգոս լեռնանցքով, Ղազախստանի տարածքով և Կասպից ծովով:

Գնացքն ունի 51 ստանդարտ կոնտեյներ, որոնք կարող են տեղափոխել 3 միլիոն 60 հազար դոլար արժողությամբ 1400 տոննա բեռ: Նախատեսված է, որ գնացքը մոտ 20 օրում կհասնի Իրանի հյուսիսում գտնվող Անզալի նավահանգիստ։

Այս նոր երթուղին Յինչուան-Իրան միջև նախկին միջազգային երթուղու համեմատ 20 օրով նվազեցնում է ապրանքների փոխադրման համար պահանջվող ժամանակը և ​​մեկ կոնտեյների համար: խնայում 897 դոլար կամ 6000 չինական յուան: