Ադրբեջանականում արգելափակվել է ռուսական լրատվամիջոցի կայքը
Ադրբեջանի Հանրապետությունն արգելափակել է ռուսական RIA Novosti լրատվական գործակալության կայքը։
Ռուսաստանի պաշտոնական RIA Novosti լրատվական գործակալության կայքը արգելափակվել է Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի հետ հարցազրույցից հետո։
Մոսկվան արձագանքել է Բաքվի այս քայլին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ռուսական լրատվամիջոցի կայքի արգելափակման դեպքերն ավելի հազվադեպ կլինի։
Զախարովան հավելել է, որ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն հիմնարար սկզբունքների շրջանակներում, օրինակ՝ օրենքի հարգում, խոսքի ազատության և լրագրողների իրավունքների հարգում, և այդ սկզբունքների հարգումն ամրագրված է ազգային և միջազգային իրավունքով։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է. «Մենք երկկողմանի միջոցներով կլուծենք առկա խնդիրներն ու այն խնդիրները, որոնք ծագում են մեր և մեր գործընկերների միջև»։