BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես աճում Է. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i175460-brics_ի_հեղինակությունը_համաշխարհային_ասպարեզում_մշտապես_աճում_Է._Պուտին
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 14:34 Asia/Tehran
  • BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես աճում Է. Պուտին

BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր միավորման երկրները տարեցտարի խորացնում են փոխգործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի ողջ շրջանակով, BRICS-ի հեղինակությունը եւ նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են»,-ասել Է նա՝ հանդես գալով BRICS-ի գագաթնաժողովում:

Պուտինը նշել Է, որ դա օբյեկտիվ գործընթաց Է, քանի որ «հնգյակի» պետություններն օժտված են հիրավի հսկայական քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մարդկային ներուժով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am