Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i175508-Մինսկի_խումբը_դադարեցրել_է_գործունեությունը_ԱՄՆ_ի_և_Ֆրանսիայի_նախաձեռնությամբ_Լավրով
Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրեց իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սակայն եվրոպացիները գիտակցում են, որ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար հիմք են ծառայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները։ Այս մասին ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 11:31 Asia/Tehran
  • Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ․ Լավրով

Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրեց իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սակայն եվրոպացիները գիտակցում են, որ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար հիմք են ծառայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները։ Այս մասին ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած երեք հայտարարություններն այժմ բոլորի կողմից ընդունվել են որպես մնացած բոլոր հարցերը վերջնականապես փակելու հիմք: «Մենք ելնում ենք դրանից: Ինչպես հասկանում եմ, այս իրողությունը ընդունում են նաև մեր եվրոպացի հարևաները, որոնք ամեն կերպ փորձում են Եվրամիության ջանքեր գործադրել մնացած խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովի խոսքով, եվրոպացի գործընկերները գիտակցում են, որ խնդիրները շարադրված են համապատասխան երեք փաստաթղթերում և «ոչ մի կերպ կապված չեն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ոչ էլ այն զարգացումների հետ, որոնք եղել են այս խմբի ներսում, բացառությամբ վերջնական նպատակի»:

araratnews.am