Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք
https://parstoday.ir/hy/news/world-i175714-Շոյգուն_ժամանել_է_Ուկրաինայի_ռուսական_զորքի_վերահսկողության_տակ_գտնվող_տարածք
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ներգրավված ռուսական զորքերի խումբը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2022 15:20 Asia/Tehran
  • Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ներգրավված ռուսական զորքերի խումբը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսական խմբավորումների հրամանատարական կետերում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հրամանատարներից զեկուցումներ է լսել հիմնական օպերատիվ տարածքներում ՌԴ ԶՈւ-ի ներկայիս իրավիճակի և գործողությունների մասին»,- հայտնել են նախարարությունից։

Շոյգուն նաև Ռուսաստանի Դաշնության հերոսի ոսկե աստղ և Արիության շքանշաններ է հանձնել մարտական առաջադրանքները կատարելիս հերոսություն և անձնուրացություն ցուցաբերած մարտիկներին։

tert.am