Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականությունը կույր է
https://parstoday.ir/hy/news/world-i175838-Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_քաղաքականությունը_կույր_է
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի թուլացման գաղափարը կուրացրել է Վաշինգտոնի իշխող շրջանակներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 07:35 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականությունը կույր է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի թուլացման գաղափարը կուրացրել է Վաշինգտոնի իշխող շրջանակներին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, անդրադառնալով G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի որոշմանը` ավելացնելու զենքի արտահանումը Ուկրաինա, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Վաշինգտոնից Կիև զենքի շարունակական առաքումը միայն բարդացնում է հակամարտությունը և սպառնում է անցանկալի հետևանքներով ավելի մեծ լարվածությամբ:

Անտոնովը հավելել է, որ Վաշինգտոնի իշխող շրջանակները, որոնք կուրացել են Ռուսաստանի թուլացման գաղափարից, դեռևս չեն կարողանում ռացիոնալ գնահատել իրենց գործողությունների վտանգը։

Reuters-ը երեկ մեջբերելով եվրոպացի լավատեղյակ պաշտոնյայի խոսքերը, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներից հակաօդային զենք ու անվտանգության երաշխիքներ է խնդրել։