Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականությունը կույր է
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի թուլացման գաղափարը կուրացրել է Վաշինգտոնի իշխող շրջանակներին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, անդրադառնալով G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի որոշմանը` ավելացնելու զենքի արտահանումը Ուկրաինա, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Վաշինգտոնից Կիև զենքի շարունակական առաքումը միայն բարդացնում է հակամարտությունը և սպառնում է անցանկալի հետևանքներով ավելի մեծ լարվածությամբ:
Անտոնովը հավելել է, որ Վաշինգտոնի իշխող շրջանակները, որոնք կուրացել են Ռուսաստանի թուլացման գաղափարից, դեռևս չեն կարողանում ռացիոնալ գնահատել իրենց գործողությունների վտանգը։
Reuters-ը երեկ մեջբերելով եվրոպացի լավատեղյակ պաշտոնյայի խոսքերը, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներից հակաօդային զենք ու անվտանգության երաշխիքներ է խնդրել։