Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i176128-Ռուսաստանի_և_Արևմուտքի_միջև_երկաթե_վարագույրն_արդեն_իջնում_է._Լավրով
Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2022 09:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է. Լավրով

Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ինչ վերաբերում է «երկաթե վարագույրին», ապա ես համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի (Մակեյ, Բելառուսի ԱԳՆ ղեկավար-խմբ.) հետ, այն գործնականում արդեն իջնում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն։

«Բայց մենք երբեք չենք փակվում: Կարող եմ միայն ասել, որ այսուհետ մենք չենք վստահի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ԵՄ-ին, կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նրանցից կախված չլինենք կարևոր ոլորտներում»,- ասել է Լավրովը։

tert.am