Սիոնիստական ռեժիմից գնված զենքը կիրառվում է Մյանմարում մուսուլմանների սպանության համար
Եբրայական աղբյուրները հաղորդել են, որ չնայած մարդու իրավունքների կառույցների նախազգուշացումներին՝ Սիոնիստական ռեժիմը Մյանմային զենք է վաճառել, որը կիրառվումէ այդ երկրի մուսուլմանների սպանության համար:
Սիոնիստական ռեժիմը եղել է աշխարհի բռնապետական ռեժիմներին զենքի հիմնական վաճառողներից մեկը: Ռեժիմներ, որոնք բացահայտորեն ոտնահարել են մարդու իրավունքները՝ ցեղասպանություն իրականացնելով։
Ուրբաթ օրը, եբրայական «Հաարեց» թերթը գրել է, որ Մյանմայում իշխող ռեժիմը եղել է Սիոնիստական ռեժիմի զենքի հիմնական պատվիրատուներից մեկը, որին Թել Ավիվը չի վարանել զենք վաճառել 2017 թվականին:
Զեկույցում ասված է.«Զենքի արտահանումը Մյանմա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մարդու իրավունքների կազմակերպությունները նախազգուշացրել էին, որ Մյանմարի ռեժիմը սպանություններ է կազմակերպելու և դա տեղի ունեցավ»:
«Հաարեց» թերթը գրել է.«Իթայ Մաք անունով մի փաստաբան այն տարիներին հայց էր ներկայացրել Սիոնիստական ռեժիմի գերագույն ատյանին՝ զենքի արտահանումները Մյանմա դադարեցնելու մասին, բայց այս քայլերից ոչ մեկը չկանխեց Մյանմայի բանակի ԳՇ-ի պետի այցը օկուպացված տարածքներ և ժողովրդի սպանության համար վերջինիս կողմից տարբեր զենքերի գնման պայմանագրի քննարկումը: