Սիոնիստ գեներալ. Իրանի հետ նոր պատերազմը ռազմավարական աղետ կդառնա Իսրայելի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i240790-Սիոնիստ_գեներալ._Իրանի_հետ_նոր_պատերազմը_ռազմավարական_աղետ_կդառնա_Իսրայելի_համար
Սիոնիստ գեներալը զգուշացրել է, որ Իսրայելի և Իրանի միջև ցանկացած նոր ռազմական բախում կարող է վտանգավոր և աննախադեպ հետևանքներ ունենալ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության համար։
(last modified 2025-12-25T06:57:06+00:00 )
Դեկտեմբեր 25, 2025 10:27 Asia/Tehran
  •  Սիոնիստ գեներալ. Իրանի հետ նոր պատերազմը ռազմավարական աղետ կդառնա Իսրայելի համար

Սիոնիստ գեներալը զգուշացրել է, որ Իսրայելի և Իրանի միջև ցանկացած նոր ռազմական բախում կարող է վտանգավոր և աննախադեպ հետևանքներ ունենալ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության համար։

Սիոնիստական «Հաարեց» թերթի հաղորդմամբ՝ Իսահակ Բրիկը զգուշացրել է, որ Իսրայելի և Իրանի միջև ցանկացած նոր ռազմական բախում կարող է վտանգավոր և աննախադեպ հետևանքներ ունենալ Իսրայելի ներքին անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ Իրանի հրթիռային հնարավորությունները մեծանում են, և Իսրայելի պաշտպանական համակարգերը կորցնում են մարտերի կրկնվող փուլերին դիմակայելու ունակությունը:

Pars Today-ի հաղորդմամբ՝ նա ասել է. «Իսրայելը մեծ ռիսկի է դիմել՝ Իրանի տարածքի վրա ուղղակի հարձակում իրականացնելով»։

Նա հավելել է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա՝ հիմնականում թիրախավորելով ռազմական բազաները և ռազմավարական թիրախները։

Նշելով, որ Իսրայելում և Միացյալ Նահանգներում խափանող հրթիռների պաշարները զգալիորեն կրճատվել են, Բրիկն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը տեղեկացրել է Թել Ավիվին, որ նոր բախման դեպքում  չի կարողանա նույն քանակությամբ հրթիռներ տրամադրել, ինչը մեծացնում է Իսրայելի ներքին ճակատի թուլությունը։

Բրիկը նշել է, որ Թել Ավիվի ցանկացած նոր հարձակում, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից կարող է առաջարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ամենայն հավանականությամբ կարժանանա Իրանի պատասխանին և այս անգամ կթիրախավորվեն բնակավայրերը, մասնավորապես Թել Ավիվի մետրոպոլիտենային տարածքը և դրա շրջակայքը։

Նրա խոսքով՝ Թել Ավիվի տարածքը թիրախավորելու հետևանքով զոհերի թիվը  և ենթակառուցվածքներին հասցված վնասը մեծ կլինեն, քանի որ այդ տարածքում եբ գտնվում օկուպացված տարածքների բնակչության մոտ 70 տոկոսը և տնտեսական կենտրոնների 80 տոկոսը։ Բրիկը հավելել է, որ Իսրայելը չի կարողանա դիմակայել մի քանի ամիսը մեկ կրկնվող պատերազմի փուլերին։