ԱՄՆ-ի անկախության օրվա միջոցառումների ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն
https://parstoday.ir/hy/news/world-i176402-ԱՄՆ_ի_անկախության_օրվա_միջոցառումների_ժամանակ_տեղի_է_ունեցել_հրաձգություն
Ամերիկյան աղբյուրները հայտնել են Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկում ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հուլիս 05, 2022 04:17 Asia/Tehran

Ամերիկյան աղբյուրները հայտնել են Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկում ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին։

Առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 31-ը՝ վիրավորվել «Հայլենդ պարկի» տարածքում ԱՄՆ  անկախության օրվա արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

Ըստ Հայլենդ պարկի ոստիկանության՝ այս հրաձգությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա արարողությանը մասնակցող հարյուրավոր մարդիկ պատսպարվել են իրենց կյանքը փրկելու համար։

Ոստիկանության ուժերն այս պահին հսկում են տարածքը։

Հարձակվողի ինքնությունը կամ շարժառիթը և դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել: