Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i176692-Ռուսաստանը_դեռ_ոչ_մի_լուրջ_բան_չի_սկսել_Ուկրաինայում_Պուտին
Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով հատուկ օպերացիայի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2022 12:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում․ Պուտին

Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով հատուկ օպերացիայի մասին։

«Բոլորը պետք է իմանան, որ մենք, մեծ հաշվով, ոչ մի լուրջ բան դեռ չենք սկսել Ուկրաինայում»,-ասել է նա Պետդումայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի այն հայտարարությունը, թե մտադիր է պատերազմել մինչեւ «վերջին ուկրաինացին», ողբերգություն է Ուկրաինայի ժողովրդի համար, եւ, ամենայն հավանականությամբ, անխուսափելի։

«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասես։ Թող փորձեն։ Մենք արդեն լսել ենք, որ Արևմուտքը պատրաստ է պատերազմել մինչեւ վերջին ուկրաինացին։ Սա ողբերգություն է Ուկրաինայի ժողովրդի համար, եւ, ամենայն հավանականությամբ, անխուսափելի»,-ասել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններից։

«Նույնիսկ հենց այդ նույն Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի հնարավոր ինտեգրման գաղափարը ՆԱՏՕ-ի հետ այն ժամանակվա անամպ թվացող հարաբերությունների փուլում, ակնհայտորեն, անհեթեթ էր թվում նրա անդամներին»,- հավելել է Պուտինը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am