Շրի Լանկայի նախագահը հեռացել է երկրից
https://parstoday.ir/hy/news/world-i176782-Շրի_Լանկայի_նախագահը_հեռացել_է_երկրից
Քաղաքական կուսակցությունների առաջնորդները հրատապ խորհրդակցության ժամանակ վարչապետին և պետության նախագահին հորդորել են հրաժարական տալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2022 13:45 Asia/Tehran

Քաղաքական կուսակցությունների առաջնորդները հրատապ խորհրդակցության ժամանակ վարչապետին և պետության նախագահին հորդորել են հրաժարական տալ։

Այսօր Շրի Լանկայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։
Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները տակնուվրա անում նախագահի անձնական իրերը, պառկում նրա մահճակալին և ուտում պետության ղեկավարի սեղանի մոտ: