Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային էմբարգոյին
https://parstoday.ir/hy/news/world-i176794-Պուտինը_կոչ_է_արել_ռուսական_էներգաընկերություններին_պատրաստվել_նավթային_էմբարգոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2022 17:53 Asia/Tehran
  •  Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային  էմբարգոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն: Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքա-էներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ», - ասել է Պուտինը:

Արևմուտքի երկրները խստացրել են Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ պատժամիջոցները Ուկրաինայում 2022 թ. փետրվարին սկսված իրադարձություններից հետո:

armenpress.am