NASA-ն հրապարակել է Ջեյմս Ուեբի աստղադիտակի նոր պատկերներ
Հուլիս 13, 2022 13:48 Asia/Tehran
Երեքշաբթի օրը Ջեյմս Ուեբ աստղադիտակի առաջին գունավոր պատկերները հրապարակելուց հետո ՆԱՍԱ-ն հրապարակեց նաև այս հզոր տիեզերական աստղադիտակի մի շարք նոր պատկերներ:
Առաջին նկարը ցույց է տվել աղոտ, հնագույն գալակտիկաների կուտակումների մի հսկայական խումբ, որոնք ձևավորվել են ավելի քան 13 միլիարդ տարի առաջ տիեզերքի ծննդյան ժամանակ և նախկինում երբեք չեն բացահայտվել:




