Վենետիկը Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս
https://parstoday.ir/hy/news/world-i17710-Վենետիկը_Ղրիմը_ճանաչում_է_Ռուսաստանի_մաս
Իտալիական Վենետո մարզի մարզային խորհուրդը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ճանաչել Ղրիմի փաստացի կարգավիճակը և վերացնել Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2016 14:03 Asia/Tehran
  • Վենետիկը Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս

Իտալիական Վենետո մարզի մարզային խորհուրդը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ճանաչել Ղրիմի փաստացի կարգավիճակը և վերացնել Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը:

Նշենք, որ այս փաստաթուղթը չի ենթադրում գործնական հետևանքներ, դրանով կոչ է արվում, որպեսզի ստեղծվի կառավարությանն առընթեր համապատասան հանձնաժողով: Սակայն բանաձևի հեղինակները հույս ունեն, որ այն արձագանք կգտնի ոչ միայն Իտալիայում, այլ նաև ԵՄ այլ երկրներում:

«Վենետո մարզը մեծ կորուստներ է կրել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Մեր արտահանվող ապրանքները ենթարկվեցին էմբարգոյի: Այս քվեարկությամբ մենք ազդակ ենք տալիս Իտալիայի կառավարությանը և ԵՄ-ին, որպեսզի փոխեն դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ վերադառնալով քննարկումների տիրույթ»,- հայտարարել է Վենետո մարզի «Հյուսիսի լիգա» (Lega Nord) իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Իսկ Վենետոյի ընդդիմադիր թևը գտնում է, որ Վենետոն ինքնիշխան պետություն չէ, նա չի կարող որոշում ընդունել ներքաղաքական հարցերում: Այս բանաձևը «Հյուսիսի լիգայի» քարոզչությունն է:

Քվերակության նախօրեին Իտալիայում Ուկրաինայի դեսպան Եվգենի Պերելիգինը բաց նամակով դիմել է մարզային պատգամավորներին, որով փորձել է հետ պահել վերջիններիս այնպիսի քայլ կատարելուց, որը կվնասի եվրոպական համերաշխությանը: Հայտնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալական մամուլը նշում է, որ վենետիկյան պատգամավորների դիրքորոշումը անակնկալ չի եղել, քանզի պատգամավորների մեծ մասը «Forza Italia» (Առաջ Իտալիա), «Lega Nord» (Հյուսիս Լիգա) և «Fratelli d’Italia» (Իտալիայի եղբայրներ) կուսակցությունների անդամներն են, որոնք դեմ են ԵՄ-ին:

Panorama.am

19/5/2016