Ռուսաստանում երկարաձգվել է իրանցի դիրիժորի ելույթը
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրանցի դիրիժոր Ալի Ռահբարիի ղեկավարած համերգն այնքան է սիրվել հանդիսատեսի կողմից, որ նրան խնդրել են չեղարկել Վիեննա թռիչքը և ղեկավարել մեկ այլ ծրագիր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալի Ռահբարին, ռուս հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի հրավերով, բեմ է բարձրացել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային համալիրում:
Նրա դիրիժորությամբ հնչել են ռուս ամենահայտնի կոմպոզիտորներ Ռիմսկի Կորսակովի և Շոստակովիչի ստեղծագործությունները, այդ թվում՝ Շոտսակովիչի 5-րդ սիմֆոնիան:
Այս համերգը, որը ձայնագրվել և հեռարձակվել է նաև ՌԴ հանրային հեռուստատեսությամբ, այնքան է սիրվել ռուս հանդիսատեսի, Վալերի Գերգիևի և նվագախմբի երաժիշտների կողմից, որ դիրիժորին պաշտոնապես խնդրել են չեղարկել իր թռիչքը Վիեննա և հուլիսի 14-ին կրկին բեմ բարձրանալ:
Նվագախմբի պատասխանատուները չեղարկել կամ փոխել են իրենց նախկին բոլոր պլանները, այդ թվում՝ համերգները: