ԱՄՆ-ն խստացնում է Աֆղանստանի դեմ պատժամիջոցներն ու սահմանափակումները
Աֆղանստանի միլիարդավոր դոլարների ակտիվները սառեցնելուց հետո, ԱՄՆ կառավարությունը փորձում է արգելափակել այդ երկրին օգնելու ցանկացած քայլ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նպատակ ունի ընդունել օրինագիծ, որը կարող է սահմանափակել Աֆղանստանին տրամադրվող ցանկացած օգնություն:
Հնարավոր է, որ ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի ծրագիրը Պենտագոնին թույլ տա կանխել արժույթի, արժեքավոր իրերի, պարենային օգնության և բժշկական սարքավորումների փոխանցումը Աֆղանստան։
Մյուս կողմից, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան անդամներից մեկը մտահոգություն է հայտնել այս ծրագիրի կապակցությամբ և առաջարկել իացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին պատժամիջոցներ չկիրառել Աֆղանստանին տրամադրվող մարդասիրական օգնության դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ երկրի Ներկայացուցիչների պալատին հղած նամակում պահանջել էր հանել Աֆղանստանը Ամերիկայի գլխավոր դաշնակիցների ցուցակից։