Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են. Քերրի
https://parstoday.ir/hy/news/world-i17776-Սիրիայում_եւ_Լիբիայում_ՆԱՏՕ_ի_ուժային_գործողությունները_բացառվում_են._Քերրի
Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են, Դաշինքը կարող է միայն օգնողի դերում հանդես գալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2016 06:20 Asia/Tehran
  • Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են. Քերրի

Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են, Դաշինքը կարող է միայն օգնողի դերում հանդես գալ:

Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Ինչ վերաբերում է սիրիական կարգավորմանը, ըստ ՏԱՍՍ-ի, Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ջանքեր է գործադրում՝ հակամարտության բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու եւ անկեղծ համաձայնության հասնելու համար պայմաններ ստեղծելու համար»:

Նա նաեւ վերահաստատել է Իրաքի տարածքում իրաքյան բանակի սպաների վերապատրաստմամբ զբաղվելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը, քանի որ «որքան լավ պատրաստված լինեն ազգային անվտանգության ուժերը, այնքան ավելի արդյունավետ կլինի նրանց պայքարը ԻՊ-ի դեմ»: