Իտալիան ադրբեջանական ապրանքների հիմնական գնորդն է
https://parstoday.ir/hy/news/world-i177816-Իտալիան_ադրբեջանական_ապրանքների_հիմնական_գնորդն_է
Իտալիան վերջին վեց ամիսների ընթացքում եղել է Ադրբեջանի ապրանքների հիմնական գնորդը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2022 17:13 Asia/Tehran
  • Իտալիան ադրբեջանական ապրանքների հիմնական գնորդն է

Իտալիան վերջին վեց ամիսների ընթացքում եղել է Ադրբեջանի ապրանքների հիմնական գնորդը։

Ադրբեջանի ազգային մաքսային կոմիտեն հայտարարել է, որ 2022 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում երկրի արտահանման ապրանքների հիմնական գնորդներըե ղել են Իտալիան և Թուրքիան։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանից Իտալիա արտահանված ապրանքների արժեքը կազմել է 8 մլրդ 972 մլն դոլար, իսկ Թուրքիա արտահանված ապրանքների արժեքը՝ 1 մլրդ 851 մլն դոլար։

Ադրբեջանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ Իտալիայի հետ  առևտրի արժեքը կազմել է 9 միլիարդ 116 միլիոն դոլար, Թուրքիայի հետ՝ 2 միլիարդ 904 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանի հետ՝ 1 միլիարդ 572 միլիոն դոլար։