Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/world-i17806-Իսրայելի_պաշտպանության_նախարարը_հրաժարական_է_տվել
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է հրաժարական տալու մասին այն բանից հետո, երբ իր պաշտոնն առաջարկվել է ադրբեջանամետ խորհրդարանական Ավիգդոր Լիբերմանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2016 09:14 Asia/Tehran
  • Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է հրաժարական տալու մասին այն բանից հետո, երբ իր պաշտոնն առաջարկվել է ադրբեջանամետ խորհրդարանական Ավիգդոր Լիբերմանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Այսօր առավոտյան ես վարչապետին հայտնեցի, որ նրա վերջին գործողությունների պատճառով և հաշվի առնելով նրա հանդեպ վստահության բացակայությունը՝ ես հրաժարական եմ տալիս կառավարությունից և Կնեսետից և անորոշ ժամանակով հեռանում քաղաքականությունից»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարի պորտֆելը խոստացել է Լիբերմանին՝ իշխող կոալիցիային նրա «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության միանալու դիմաց: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Յաալոնին կարող էր առաջարկվել ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: